Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ

Նոյեմբեր 29,2005 00:00

ԱՌԱՅԺՄ ՁԵՌՆՊԱՀ ԵՆ Երեկ «այո»-ի քարոզչական շտաբի համակարգող խորհուրդը մամուլի ասուլիս էր հրավիրել: Սկզբում, հավանաբար, նախատեսված էր, որ լրագրողների հետ պիտի հանդիպեր համակարգող խորհուրդը: Վերջին պահին, սակայն, ասուլիսին ներկայացավ միայն Մհեր Շահգելդյանը եւ հայտարարեց. «Մենք նախապես որոշել էինք ամփոփել հանրաքվեի գործընթացը, բայց քանի որ ԿԸՀ-ի ամփոփ տվյալները դեռ չկան, ուստի 1-2 օրից կամփոփենք»: Լրագրողների տարակուսանքին, թե ո՞րն էր հանդիպման նպատակը, Մ. Շահգելդյանը պատասխանեց՝ «ձեզ հետ շփվելը»: Մհեր Շահգելդյանի հավաստմամբ, սակայն, համակարգող խորհրդի անդամները հիմնականում համաձայն են տրիոյի՝ նախորդ օրը արտահայտած տեսակետների հետ: Լրագրողների մնացած ջանքերը՝ հարցի տարբեր ձեւակերպումների միջոցով ինչ-որ բան գնահատականներ կորզել Մ. Շահգելդյանից՝ ապարդյուն անցան: Նա ծանոթ չէր անգամ ԵԽ դիտորդների հայտարարությանը, ուստի այդ առիթով էլ կարծիք չուներ: Տեղում լրագրողները պարոն Շահգելդյանին հնարավորություն ընձեռեցին ծանոթանալ հայտարարության տեքստին, որից հետո արձագանքը եղավ. «Որ հանրաքվեն հիմնականում համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ արդեն կարեւոր եւ էական է մեր երկրի համար»: Այնուհետեւ դարձյալ ինչ-որ բան լսելու ակնկալիքով լրագրողները հարցեր ուղղեցին խորհրդի մյուս անդամ Տիգրան Թորոսյանին: Դարձյալ ապարդյուն: Միակ «խոստովանությունը», որ արեց ԱԺ փոխխոսնակը, հետեւյալն էր. «Այս պահին Հայաստանում անհնար է որեւէ ընտրական գործընթաց կազմակերպել՝ 100%-ով բացառելով կեղծիքները»: Ասուլիսից հետո պետք է տեղի ունենար համակարգող խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամները հակված էին կեղծարարների փոխարեն պատասխանատվություն չկրել՝ «ով ինչ արել է՝ թող դրա համար էլ պատասխան տա, ես ինչո՞ւ պիտի իմ վրա էլ վերցնեմ», «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «այո»-ի կողմնակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ: Ի դեպ, մինչ նիստի սկսվելը, բավականին ակտիվություն էր ցուցաբերում նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ համակարգողներին «հրավիրելով» նիստի, լրագրողներին դիտողություն անելով, որ խանգարում են իրենց աշխատանքին, դիտողություններից անմասն չմնաց նույնիսկ Տիգրան Թորոսյանը՝ «այդ հարցազրույցը հետո կտաք»: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930