Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 29,2005 00:00

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 10 ՏՈԿՈՍ ԷՐ Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը իրենց անցկացրած դիտարկումների հիման վրա հայտարարեց, որ ընտրողների մասնակցությունը հանրաքվեին Երեւան քաղաքում կազմել է 7-8%, մարզերում՝ մի փոքր ավելի` 15-17%: «Այսինքն՝ բոյկոտը լավ աշխատել է»,- արձանագրում է պարոն Աբգարյանը: Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի հրապարակած տվյալներին, մեր զրուցակիցը նկատեց, որ նախապես իրենք ենթադրում էին, որ այդպիսի թվեր հայտարարվելու են, որ հանրաքվեն ընթանալու է առանց էական խախտումների՝ «համենայնդեպս, բռնությունների, ծեծուջարդի եւ էական խախտումների դեպքեր ինձ հայտնի չեն: Եթե որոշ տեղամասերում լցոնումներ եղել են, ապա միմիայն սեփական նախաձեռնությամբ»: Երջանիկ Աբգարյանի կարծիքով, տեղական եւ մարզային ընտրական հանձնաժողովները լավագույնս կատարեցին իրենց պարտավորությունները՝ պարբերաբար բարձրաձայնելով նախապես հանձնարարված թվերը: «Դեռ ժամանակ ունեն, կհասցնեն թղթարարական ձեւակերպումները ավարտին հասցնել: Բայց ես վստահ եմ, որ այս պահին արկղերը դեռեւս արտացոլում են հանրաքվեի իրական պատկերը»: Ըստ «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ Վահագն Հայոցյանի, մասնակցությունը հանրաքվեին ողջ հանրապետությունում միջին հաշվով 10% է կազմում: ՀՀՇ-ն նույնպես հասարակական կազմակերպությունների միջոցով սեփական դիտորդական առաքելություն է իրականացրել: Ամփոփելով առաքելության վերջնական արդյունքները՝ կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ: Իսկ մինչ այդ. «Ես ապրում եմ մի երկրում, որտեղ անգամ նախագահը օրենքը չի հարգում եւ ի հեճուկս օրենքի պահանջի՝ քվեարկում է բաց: Էլ ի՞նչ կարող եմ ասել հանձնաժողովների անդամների մասին, ովքեր ամբողջ օրը զբաղվեցին կեղծիքներով: 1998-ից հետո մի լեգիտիմ բան էր մնացել այս երկրում՝ Սահմանադրությունը, հիմա այն էլ դարձավ ոչ լեգիտիմ»,- ասաց պարոն Հայոցյանը: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930