Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ

Փետրվար 22,2006 00:00

ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ԳՈՀ ԵՆ, ԱՐԴՅՈՒՆՔԻՑ՝ ՈՉ Մարզական լրագրողներ Սլավա Սարգսյանն ու Կարեն Գիլոյանը Իտալիայից հաղորդում են Հայաստանը ներկայացնող գեղասահքի Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան երկյակը օլիմպիական ելույթը 24 զույգերի պայքարում 137,99 միավորների ընդհանուր գումարով ավարտեց 20-րդ արդյունքով: Կամավոր ծրագրի կատարումից հետո զրուցեցինք մարզիկների եւ նրանց մարզիչ Ալեքսեյ Գորշկովի հետ: Անաստասիա Գրեբյոնկինա -Մեր ելույթը գնահատում եմ լավ: Անձամբ ես գոհ եմ ինձնից: Փետրվարի 3-ին լուրջ վնասվածք էի ստացել ու մտավախություն կար, որ չեմ կարողանա ելույթ ունենալ: Բայց շատ էի ուզում պարել ու հուսախաբ չանել Հայաստանին ու մեր երկրպագուներին: Տեխնիկական լուրջ սխալներ թույլ չտվեցինք: Մարզավիճակի հետ խնդիրներ չունեցող մյուս զույգերն ընկնում էին «հասած խաղողի պես», իսկ մենք չընկանք: Եթե պարտադիր ծրագրի ժամանակ վիճակահանությամբ առաջինը չլինեինք, արդյունքը մի փոքր ավելի բարձր կլիներ: Իսկ լուրջ արդյունքի մասին խոսել առայժմ չի կարելի: Դրա համար մրցավար պետք է ունենալ: Վազգեն Ազրոյան- Այո, մրցավարի ներկայությունը պարտադիր է: Բերեմ միայն երկու օրինակ: Ադրբեջանի զույգը երկար տարիներ եղել է լավագույն տասնյակում: Այստեղ՝ Թուրինում, նրանց մրցավարը որակազրկվեց ու հետեւանքը եղավ այն, որ զույգը զբաղեցրեց ընդամենը 19-րդ տեղը: Մյուս օրինակը. Ռուսաստանը ներկայացնող Յանա Խոխլովա-Սերգեյ Նովիցկի զույգին 2005 թվականին Օսակայում հաղթեցինք մեծ առավելությամբ եւ գրավեցինք 3-րդ տեղը: Այն ժամանակ մենք Հայաստանից մրցավար ունեինք: Թուրինում մենք մրցավար չունենք եւ տեսեք մենք որտեղ ենք, նրանք՝ որտեղ: Ալեքսեյ Գորշկով- Ապրեն Նաստյան ու Վազգենը: Ես վախենում էի, որ վնասվածքից հետո նրանք չեն կարողանա պարել: Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ Նաստյան քայլել անգամ չէր կարողանում: Մի ամբողջ շաբաթ նրանք սառույց չտեսան: Բայց հավաքվեցին ու շատ լավ ելույթ ունեցան: Շնորհակալ եմ: Ես ու իմ գործընկերներից շատերը վստահ ենք, որ առաջիկա չորս տարիներին այս գեղեցիկ զույգը շատ կաճի ու 2010 թվականին Վանկուվերում կայանալիք խաղերում ավելի բարձր տեղ կգրավի: Միայն թե, դրա համար շատ բան պետք է անել՝ սկսած մրցավարի խնդրից, բարոյական աջակցությունից, որպեսզի իմանան, որ իրենց թիկունքում երկիր է կանգնած, մինչեւ տեխնիկական հարցերի լուծումը: Այդ դեպքում այս զույգը կարող է նույնիսկ մեդալների համար էլ պայքարել: Մանավանդ որ, նրանցից առաջ գտնվողներից մի քանիսի համար սա վերջին ելույթն էր սիրողական գեղասահքում, իսկ ոմանք էլ հրաժեշտ են տալու աշխարհի հաջորդ առաջնությունից հետո:Թուրինում պարային զույգերի մրցապայքարում օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեցին ռուսաստանցիներ Տատյանա Նավկան ու Ռոման Կոստոմարովը: Պատվո պատվանդանի 2-րդ եւ 3-րդ աստիճանին համապատասխանաբար բարձրացան Միացյալ Նահանգների Թանիթ Բելբին-Բենջամին Ագոստո եւ Ուկրաինայի Ելենա Գրուշինա- Ռուսլան Գոնչարով զույգերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728