Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՏԱՐՅԱԼ ԱՆԱՍՈՒՆ

Օգոստոս 07,2008 00:00

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն արձագանքելով Վազգեն Սարգսյանին անվանարկող «Քաղաքական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Արտյոմ Խաչատրյանի հրապարակումներին՝ նրա մասին ասել էր «Առավոտին». «Սա մոլագար է կամ սրիկա»: Զայրացած այս որակումներից՝ Արտյոմ Խաչատրյանն «Ազգային գաղափար» ամսագրի կայքէջում օգոստոսի 5-ին մասնավորապես գրել է, «Ցավում եմ, որ գալուստրիկ սահակյանը եւ որոշ այլ հանրապետականներ չափազանց դժգոհ են ինձնից: Նրանց վիրավորել է իմ սկզբունքը՝ իրերն իրենց անունով կոչելը: Եթե Վազգենը մարդակեր է, կոռուպցիոներ, ազգային աղետ, ապա այդ մասին խոսելը վատ է, քանի որ նրանք հայ են (իսկ հայերի համար որքան տականք է պատմական անհատը, այնքան ավելի է գնահատվում): Բայց գալուստրիկ սահակյանի զայրույթը, որը հարցազրույցում արդեն սպառնալիքի ձեւ է ընդունել՝ չէր լինի այդօրինակ դրամատիկ, եթե նա մի փոքր դետալով չառանձնանար իր գործընկերներից: Բանն այն է, որ այս կյանքում գալուստրիկ սահակյանի միակ ունակությունը (ըստ իր ընկերների եւ գործընկերների հավաստիացումների) քյաբաբ ուտելն է: Նա շատ է սիրում քյաբաբ՝ ուշքը գնալու չափ: Այնքան է սիրում, որ կյանքում էլ ուրիշ բանով զբաղվելու ժամանակ եւ ուժ չի մնում: Սակայն դառը կյանքն անգամ այսպիսի տղայի հետ դաժանորեն վարվեց, երբ սպարապետ Վազգենը մի անգամ հերոսաբար ծեծեց գալուստրիկի ազգական բուռնաշին, ընդ որում՝ ծեծեց այնպես, որ այլանդակեց անճանաչելիության աստիճան՝ խախտելով նրա «մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները», մի խոսքով՝ մի իսկական եղեռն սարքեց: Այս քաջարի գալուստրիկը համարյա լցրել էր տակը՝ մոտ 15 օր քյաբաբն ուտում էր ընդհատակում, քանի որ սարսափում էր Մեծն սպարապետից եւ մարդամեջ չէր ելնում: Դե, իսկ այսօր գալուստրիկի բախտը բերեց. Վազգենն այլեւս չկա, Սերժ Սարգսյանն էլ բնավ մարդակեր չէ ու երբեք չի ծեծի նրան: Եվ այսօր գալուստրիկը կարող է կլլել քյաբաբն ինքնամոռացորեն»:

Արտյոմ Խաչատրյանը նաեւ գրել է. «Համբալ է եւ կատարյալ անասուն այն հայը, որը Վազգենին ի սրտե, անկեղծորեն հերոս է համարում եւ խոնարհվում նրա առջեւ», ու հավելել. «Արձանագրում եմ փաստ. հայ ժողովուրդը բաղկացած է հիմնականում համբալներից, անասուններից եւ ստրկամիտներից, եւ հենց սա է մեր բոլոր խնդիրների պատճառը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել