Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԳՐԵԹԵ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է

Ապրիլ 16,2009 00:00

\"\"Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Հայաստանի բազմակի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Փյունիկը» մրցակցի դաշտում հյուրընկալվեց «Ուլիսին», 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ու եզրափակիչի ուղեգրերից մեկին տիրանալու լուրջ հայտ ներկայացրեց:

Փյունիկցիներն իրենց լուրջ մտադրությունները ցույց տվեցին հենց խաղասկզբին, երբ արդեն երրորդ րոպեին բացեցին խաղի հաշիվը: Դրանից հետո նրանք երկու անգամ մրցակցին ստիպեցին խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Իսկ դաշտի տերերը միայն 60-րդ րոպեին կարողացան խփել միակ «սփոփանքի» գոլը: Երեկ կայացավ նաեւ կիսաեզրափակիչի երկրորդ զույգի հանդիպումը, որում Աշտարակի «Միկան» չկարողացավ առավելության հասնել իր մշտական լուրջ մրցակցի՝ Երեւանի «Բանանցի» նկատմամբ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Եզրափակիչ հանդիպումում Հայաստանի գավաթը «Փյունիկի» հետ ո՞վ կվիճարկի՝ հայտնի կդառնա ապրիլի 22-ին կայանալիք պատասխան հանդիպումում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել