Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա զգալի, չիրացված պոտենցիալ»․ Միրզոյանը՝ Նիդերլանդների հետ տնտեսական կապերի մասին

Հոկտեմբեր 27,2026 11:46 Share
Աջակցեք aravot.am-ին

«2025 թվականի մարտին Հայաստանն ու Նիդերլանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր, և այսօր մեր հիմնական խնդիրն է հոգ տանել և ապահովել այդ հռչակագրում նշված առաջնահերթությունների նպատակների ամբողջական իրականացումը, դրանց կյանքի կոչումը։ Իմ գործընկերոջ հետ մեր քննարկումների և պատվիրակությունների միջև քննարկումների առանցքը հենց իրականում սա է եղել։ Մենք, իհարկե, անդրադարձել ենք երկկողմ համագործակցության առաջնահերթություններին և առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել տնտեսական համագործակցությանը։

Մենք համակարծիք ենք, որ քաղաքական երկխոսությունը բավականին բարձր մակարդակի վրա է՝ ակտիվ և արդյունավետ։ Տեսնում ենք նաև, որ տնտեսական համագործակցությունը ևս քայլ առ քայլ առաջ է գնում, թվերն աճում են՝ համեմատած նախորդ շրջանների հետ, բայց նաև միաժամանակ տեսնում ենք, որ զգալի, չիրականացված պոտենցիալ կա։ Սա ասելիս նկատի ունենք շատ կոնկրետ ոլորտներ, շատ կոնկրետ ընկերություններ, ուրվագծվող համագործակցություններ, մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ծաղկաբուծություն, առողջապահություն և ենթակառուցվածքներ…»,- Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

Ի թիվս այլնի՝ Միրզոյանն անդրադարձավ ծաղկի արտադրությամբ զբաղվող հայաստանյան և Նիդերլանդների ընկերությունների միջև համագործակցությանը, հայկական չիր և ընկուզեղեն արտադրող ընկերությունների՝ Նիդերլանդների և Եվրոպական միության շուկաներ արտահանման կարողությունների զարգացմանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Նիդերլանդներին՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցության համար։

Հավելեց, որ նիդերլանդացի գործընկերոջ հետ քննարկումներում մեծ տեղ են զբաղեցրել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, Հայաստան-Թուրքիա երկխոսությունը և, իր խոսքով, բոլոր դրական հեռանկարները։

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031