Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԴԻՄԵՑԻՆ ՍԴ-ԻՆ

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"Մոլդովայի կոմունիստական կուսակցությունը երեքշաբթի օրը դիմել է այդ երկրի Սահմանադրական դատարան՝ բողոքարկելով նորընտիր խորհրդարանի որոշումը՝ օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում Լիբերալ կուսակցության առաջնորդ Միխայ Գիմպուի (նկարում)՝ օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնում ընտրվելու մասին: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, մոլդովացի կոմունիստների այդ որոշման մասին հայտարարել է կուսակցության քաղաքական գործադիր մարմնի անդամ Մարկ Տկաչուկը: «Մենք ՍԴ-ին խնդրում ենք ստուգել այդ որոշման սահմանադրականությունը»,- ասել է Տկաչուկը՝ հավելելով, որ Կոմկուսի խմբակցությունը, որպես բողոքի նշան, չի մասնակցելու խորհրդարանի սեպտեմբերի 2-ին կայանալիք նիստին, որովհետեւ մինչեւ սեպտեմբերի 4-ը իրենք ընդմիջում են վերցրել: Կոմունիստ օրենսդիրները պնդում են, որ անցյալ ուրբաթ օրը, երբ քվեարկության էր դրվել խորհրդարանի նախագահի ընտրության հարցը, Կոմկուսի խմբակցությունը ընդմիջում էր վերցրել, ինչը մեծամասնության կողմից անտեսվել էր եւ քվեարկության արդյունքում ընտրվել էր մեծամասնության՝ «Ալյանս՝ հանուն եվրոպական ինտեգրացիայի» կողմից առաջադրված թեկնածուն՝ առանց իրենց հետ հաշվի նստելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել