Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՄԱՐԻԱՄԻ

Սեպտեմբեր 02,2009 00:00

Սուտ մատնության մեջ մեղադրվող Մարիամ Սուխուդյանի ընկերները երեկ ԿԳ նախարարության առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց բողոքն արտահայտելով հատուկ դպրոցներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Հատուկ դպրոցներին՝ հատուկ ուշադրություն», «Հերիք ա լռենք», «Կրթություն՝ ոչ թե բռնություն», «Պրն Աշոտյան, ձեր նախարարությունն աչք է փակում մանկապղծության վրա» եւ այլ ցուցապաստառներով ակցիայի մասնակիցները շարվել էին նախարարության շենքի առջեւ՝ ուշադրություն հրավիրելով հատուկ դպրոցների իրականության վրա։ Ակցիայի մասնակից, «Էկոդար» կազմակերպության անդամ Հրայր Սավզյանը tert.am-ին ասել է, որ իրենց ակցիայի նպատակն է, որ հատուկ դպրոցներին հատուկ ուշադրություն դարձվի։ Նուբարաշենի հատուկ դպրոցում նախորդ տարի կամավորական աշխատանքի շրջանակներում հայտնված Սավզյանը, ով Մարիամ Սուխուդյանի հետ նույն խմբում է եղել, նշել է, որ վատթար է վիճակը ոչ միայն Նուբարաշենի հիշյալ դպրոցում, այլեւ բոլոր հատուկ դպրոցներում։ «Բոլոր տեղերում էլ կա վատ սնունդ, վատ վերաբերմունք, ծեծ, սանիտարահիգիենիկ իրավիճակ»,- ասել է նա։ Բողոքի ակցիայի մասնակիցները խնդրի շուրջ բաց նամակ են հանձնել ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ՄԻ պաշտպանին։ Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները, որ նախորդ տարի աշխատել են Նուբարաշենի դպրոցում, մի շարք թերություններ են նկատել, այդ թվում՝ ուսուցչի կողմից աշակերտի հանդեպ սեռական ոտնձգության փորձ, որի մասին բարձրաձայնած Մարիամ Սուխուդյանի նկատմամբ այսօր քրգործ է հարուցվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930