Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական եկեղեցի՝ Իսպանիայում

Սեպտեմբեր 05,2009 00:00

Իսպանիայի Կոլոնա քաղաքում սկսել է գործել առաջին հայկական եկեղեցին: Կոլոնայի քաղաքապետարանի հետ համաձայնության շնորհիվ կաթոլիկ եկեղեցու քաղաքային մատուռներից մեկը 30-ամյա ժամկետով վարձակալության է տրվել Հայ առաքելական եկեղեցուն: Այդ մասին հաղորդում է invoctory.org-ը՝ հղում անելով PanARMENIAN.net-ին: Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ., սակայն մինչ այժմ Իսպանիայում հայկական եկեղեցի չկա: Վերջապես Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանձնարարությամբ՝ կայացել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի՝ Իսպանիայի հայ համայնքի հարցերով խորհրդական Գասպար Պետրոսյանի եւ Արեւմտյան Եվրոպայում կաթողիկոսական նվիրակ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հանդիպումը՝ Իսպանիայում հայ համայնքի հոգեւոր կենտրոնի զարգացման հարցի քննարկման նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930