Լրահոս
Օրվա լրահոսը

Վերելք

Սեպտեմբեր 05,2009 00:00

180 տարի առաջ՝ 1989թ. սեպտեմբերի 27-ին (նոր տոմարով՝ հոկտեմբերի 9-ին), ժ. 15 անց 15 րոպեին Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած գիտական արշավախումբը, մասնակցությամբ հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի, Ակոռի գյուղի հայ շինականներ Հովհաննես Այվազյանի ու Մուրադ Պողոսյանի, Երեւանի 41-րդ եգերական զորամասի ռուս զինվորներ Ալեքսեյ Զդորովենկոյի եւ Մատվեյ Չալպանովի հետ ոտք դրեցին Մեծ Մասիսի գագաթին:

Բիբլիական հայոց լեռը ունեցավ իր առաջին «այցելուները»: Ցավոք, այդ պատմական օրը չի հիշվում եւ նշվում: Չէ՞ որ կարելի է այդ օրը համարել հայկական լեռնագնացության (ալպինիզմի) պատմության սկիզբը: Մեծ Մասիսը կամ Արարատը համարվում է աշխարհի բարձրագույն լեռներից մեկը: Իր բարձրությամբ՝ 5165 մ, Եվրասիայում գրավում է 13-րդ տեղը: Այն մի փոքր է ցածր, քան Էլբրուս լեռը՝ 5642 մ եւ ավելի բարձր է, քան Մոնբլանը՝ 4807 մ: Այնպես որ, Արարատի վերելքը նոր էջ է նաեւ համաշխարհային լեռնագնացության պատմության մեջ: Արարատի գագաթին նրանք ոտք դրեցին կյանքի գնով եւ բազմաթիվ փորձություններով, մի քանի անհաջող վերելքներից հետո եւ այն ժամանակ, երբ չկային լեռնագնացության ժամանակակից գործիքներ ու հանդերձանք: Հիշենք Խաչատուր Աբովյանի եւ Ֆրիդրիխ Պարրոտի այդ մեծ սխրանքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել