Լրահոս
Օրվա լրահոսը

Ահմադինեջադը պատրաստ է Օբամայի հետ անձամբ հանդիպել

Սեպտեմբեր 08,2009 00:00

\"\"Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պատրաստ է անձամբ հանդիպել եւ հրապարակայնորեն բանավիճել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ինքը՝ Իրանի նախագահը:

Վերջինս նաեւ շեշտել է, որ միջազգային հարաբերությունների հիմքերը պետք է փոփոխվեն: «Այսօր իրավիճակն այնպիսին է, որ 2-3 երկրներ այլեւս չեն կարող որոշել աշխարհի ճակատագիրը: Արդարության սկզբունքների արհամարհմամբ հնարավոր չէ լուծել միջազգային որեւէ խնդիր»,- հայտարարել է Ահմադինեջադն ու հավելել, թե՝ Թեհրանը միջազգային հանրությանն առաջարկում է ղեկավարվել հավասարության եւ մարդկայնության սկզբունքներով: Իրանի նախագահի ասելով, իր ղեկավարած երկիրը պատրաստ է աշխարհի վեց միջնորդների հետ քննարկել միջուկային խնդիրը՝ արդարության եւ տրամաբանության շրջանակներում:

Միաժամանակ պաշտոնական Թեհրանը եւս մեկ անգամ շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ հրաժարվել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով օգտագործելու իր ծրագրերից: Ահմադինեջադը հաստատել է, թե Իրանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Միջնորդ «Վեցյակը», որոնց թվում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ռուսաստանը, սպասում են Թեհրանի կողմից սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում գումարվելիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից առաջ հանդիպման համաձայնություն ստանալուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել