Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Սեպտեմբեր 08,2009 00:00

Չինաստանում շարունակվում է շախմատի աշխարհի կանանց թիմային երկրորդ առաջնությունը

Հինգերորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը սկզբունքային հաղթանակ տարավ Վրաստանի ընտրանու նկատմամբ՝ 2,5:1,5: Էլինա Դանիելյանը պարտվեց Ձագնիձեին, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, համապատասխանաբար, հաղթեցին Ջավախիշվիլուն եւ Խուխաշվիլուն, իսկ Նելլի Աղինյանը միավորը բաժանեց Լոմինեիշվիլու հետ:

Հինգ տուրից հետո աշխարհի կանանց թիմային առաջնության մասնակից 10 հավաքականները մրցաշարային աղյուսակում դասավորվել էին այսպիսի հերթականությամբ:

1. Լեհաստան 9,0 թիմային միավոր

2. Չինաստան-1 7,0

3. Վրաստան 7,0

4. Ուկրաինա 6,0

5. Ռուսաստան 5,0

6. Չինաստան-2 5,0

7. Հայաստան 4,0

8. ԱՄՆ 3,0

9. Հնդկաստան 3,0

10. Վիետնամ 1,0

Երեկ մեր աղջիկներն ուժերը չափում էին առաջնության միանձնյա առաջատար Լեհաստանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930