Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանն անհաջող մեկնարկեց

Սեպտեմբեր 08,2009 00:00

Բիլբաոյում մեկնարկել է շախմատի 2009 թվականի «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ փուլը՝ «Final Chess Masters»-ը, որին մասնակցում են Լեւոն Արոնյանը (Հայաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) եւ Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա):

Մրցաշարի կանոնակարգով՝ մասնակիցները շրջանաձեւ մրցակարգով միմյանց հետ խաղատախտակների առջեւ նստելու են երկու անգամ: Հաղթանակի համար գրոսմայստերին շնորհվում է 3, ոչ-ոքիի՝ 1, իսկ պարտության դեպքում՝ 0 միավոր:

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին տուրում անհաջողության է մատնվել՝ պարտվելով Գրիշչուկին: Իսկ Կարյակին-Շիրով պայքարն ավարտվել է ոչ-ոքի: Երեկ պետք է կայանար երկրորդ տուրը, որում Արոնյանը հանդիպելու էր Կարյակինի, իսկ Գրիշչուկը՝ Շիրովի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930