Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալին դեռ երկու քայլ կա

Սեպտեմբեր 08,2009 00:00

Միլանում շարունակվող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի ինն անդամներից պայքարը շարունակում են երեքը: Նրանք գոնե բրոնզե մեդալ նվաճելու համար դեռ պետք է երկուական հաղթանակ տանեն:

Երեկ ուշ երեկոյան 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը հերթական մենամարտը պետք է անցկացներ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեբոգանգ Պիլանի հետ, իսկ այսօր ռինգ մտնելու են մեր մյուս ներկայացուցիչները: Ազատ Հովհաննիսյանը 57 կգ քաշային կարգում ուժերը չափելու է տանտերերերից Ալեսիո Դի Սավինոյի հետ, իսկ աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանի մրցակիցը լինելու է իռլանդացի Դարեն Օ, Նեյլը:

Անդրադառնալով մեր ընտրանու մյուս անդամների մրցելույթներին՝ նշենք, որ նրանցից երկուսի արագ պարտությունը, անկասկած, անակնկալ էր անգամ հավաքականի մարզիչների համար: Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը երկրորդ մենամարտում պարտություն կրեց միավորների 0:3 տարբերությամբ, իսկ 91 կգ քաշային, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ցոլակ Անանիկյանը հենց մեկնարկից հետո վերածվեց հանդիսականի: Հիմա դահլիճում նրանց կողքին նստում են նաեւ Դերենիկ Գիժլարյանը՝ 51 կգ, Էդուարդ Համբարձումյանը՝ 64 կգ, Գառնիկ Հարությունյանը՝ 54 կգ եւ Սամվել Մաթեւոսյանը՝ 69 կգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930