Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

«Ես նույնիսկ ինքս ինձ այդ հարցը չեմ տվել, ինչպե՞ս կարող եմ ձեզ պատասխանել»,- «7or.am»-ին ասել է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը՝ պատասխանելով՝ «Կրկին կառաջադրե՞ք Ձեր թեկնածությունը» հարցին։ Հիշեցնենք, որ օրերս պատգամավորական մանդատից հրաժարված Խաչատուր Սուքիասյանի մրցակիցը 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն էր։ Քանի որ պարոն Սուքիասյանը ընտրվել էր մեծամասնական կարգով, ապա մանդատից հրաժարվելու դեպքում այս ընտրատարածքում կրկին ընտրություններ են սպասվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել