Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱՆԱՅՎԻ

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

Հայաստանում չվերթների գների բարձր լինելը պայմանավորված է առաջին հերթին վառելիքի բարձր գներով: Երեկ ասուլիսում այս մասին նշեց «Արմավիա» ընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնակատար Թերեզա Ղազարյանը: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 4-ին Փարիզում «Արմավիա» եւ «Էյր Ֆրանս» ընկերությունների միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր, ինչի արդյունքում Երեւան-Փարիզ եւ հակառակ ուղղությամբ չվերթները բավականին ավելացել են: Թ. Ղազարյանը նշեց, որ նոր պայմանագիրը կնպաստի երկու երկրների փոխհարաբերությունների սերտ զարգացմանը՝ հատկապես էկոնոմիկայի ու տուրիզմի բնագավառներում:

Ի պատասխան ավիատոմսերի գների փոփոխության վերաբերյալ հարցին, տիկին Ղազարյանը նշեց, որ «առայժմ նման հարց չի քննարկվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930