Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

Վրաստանի ժողովրդական պաշտպան Սոզար Սուբարին՝ երկրի ամենահեղինակավոր գործիչներից մեկը, սեպտեմբերի 16-ին ավարտում է այդ պաշտոնում իր հնգամյա գործունեությունը, որից հետո կանցնի ընդդիմության շարքերը: Ինչպես հայտնում է «Նոյյան տապանը», նա հաստատել է, որ հրավեր է ստացել մտնելու նախագահի ընդդիմադիր նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեի «Պաշտպանենք Վրաստանին» շարժման մեջ: «Երկրում շատ մեծ մասշտաբների են հասել մարդու իրավունքների խախտումները եւ օրենքների ոտնահարումը»,- ասել է Սուբարին: Ըստ Սոզար Սուբարիի, «մարդիկ հետապնդվում են այլախոհության համար, նրա համար, որ պաշտպանում են ընդդիմությանը, ընդդիմությանը համակրող գործարարները ենթարկվում են քաղաքական ահաբեկման»: Ընդ որում, ըստ նրա, «Վրաստանի խորհրդարանը դարձել է ֆիկցիա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել