2009-ի օգոստոսին, հուլիսի նկատմամբ, արձանագրվել է 0,4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3,5%: Այս մասին ասվել է երեկ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված հաշվետվության մեջ: Հաշվի առնելով ՀՆԱ անկման շարունակվող միտումները եւ հիմք ընդունելով գնաճի պահպանման գնահատականները՝ երեկ ԿԲ խորհուրդը որոշել է 0,25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 5%:


















































