Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզում գտնվող «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Սոս մանկական գյուղ»՝ ծանոթանալու այնտեղ բնակվող երեխաների կենցաղին։ Նա շրջել է «Մանկական գյուղում», զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց կենցաղով ու առօրյայով: Պարոն Սարգսյանը երեխաներին նվիրել է երաժշտական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից: Այցի ընթացքում հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը վարչապետին ներկայացրել է մանկական գյուղի կենցաղը, իրենց առաքելության հիմնական ուղղությունները։ Տ. Սարգսյանն անցկացրած խորհրդակցության ժամանակ գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է հանրապետությունում գործող պետական մանկատների շրջանավարտների պետական ծրագրերով նախատեսված խնամքն իրականացնել՝ հաշվի առնելով հիմնադրամի փորձը: Սկսած 1990 թվականից, «Մանկական գյուղը» իր մոտ է ընդունել երկրաշարժից որբացած շուրջ 220 երեխաների, ընտանեկան պայմաններում խնամել նրանց:


















































