Կոտայքի մարզպետարանը որոշել է հայաստանյան եւ արցախյան շատ հաստատությունների, կազմակերպությունների եւ ընկերությունների նման արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 18 տարեկան է, սակայն անհարմար բան է ստացվել: Կոտայքի մարզպետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության հենց վերնագրով արձանագրվում է. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՇՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ»: Իսկ հայերենի կանոններով միանշանակ արձանագրված է, որ «տարելից» բառը օգտագործվում է ոչ ուրախ աթիռներով. մահ, ցեղասպանություն, երկրաշարժ եւ այլն: Ուրախ առիթներով՝ անկախություն, ծնունդ, կնունք, հարսանիք, հաղթանակ եւ այլն, պարտադիր պետք է օգտագործել «տարեդարձ» բառը:
Վասն արդարության նշենք, որ ոչ հայերեն վերնագրով տեքստում Կոտայքի մարզպետարանը օգտագործել է հենց «տարեդարձ» բառը, բայց առաջինը վերնագիրն ես կարդում եւ կարդալուց հետո առաջինը՝ որ մտածում ես. լավ, էդ մարզպետարանում մի հայերեն իմացող չկա՞, թե՞ այստեղ կարծում են, որ Ղարաբաղի անկախությունը ուրախ առիթ չէ:


















































