Երեւան-Գյումրի ավտոճանապարհին բախվել էին «ԶԻԼ» մակնիշի 42 ԼՍ 873 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ` 25-ամյա Մ. Հովհաննիսյան) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 24 ԼՏ 417 պետհամարանիշի ավտոմեքենան: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդ՝ 33-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը եւ 45-ամյա ուղեւորը՝ Բենիամին Հակոբյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Թալինի հիվանդանոց:


















































