«Տարօրինակ կլիներ, եթե էլեկտրալարման արտահոսքը շարունակվեր» վերնագրով «Առավոտ» օրաթերթի 04.09.09 թ. համարում տպագրված հոդվածում տեղի է ունեցել խմբագրական վրիպակ: Թիվ N զորամասի ալեհավաքում առկա լարումը բավական չէ մարդուն մահ պատճառելու համար՝ ընդամենը 30 վոլտ է՝ հարցի վերաբերյալ զինվորական դատախազության դատախազ Հ. Հարությունյանը ներկայացրել էր հետեւյալ պարզաբանումը: «Զորամասը չէր կարող դեպքի վայրը մինչ օրս թողնել նույն վտանգավոր վիճակում, որտեղ 2007թ. օգոստոսի 30-ին արձանագրվել է երկու անձանց էլեկտրահարման դեպք (հոսանքահարված զինվորներից մեկը, բարեբախտաբար, չի մահացել), այնուհետեւ շուրջ մեկ շաբաթվա ընթացքում տարբեր գերատեսչությունների մասնագետների կողմից կատարված ստուգումների եւ հետազոտությունների արդյունքում փաստվել է մարդու կյանքի եւ առողջության համար վտանգավոր էլեկտրալարման առկայությունը: Տրամաբանական է, որ ապահովվել է ռադիոկայանի անվտանգ աշխատանքը»:


















































