Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնկրետ առաջարկ չկա

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

Հայ-թուրքական երկու արձանագրությունները քննարկվում են նաեւ Սփյուռքում: Իսկ Հայաստանի եւ Սփյուռքի հետ կապերի այսօրվա պետական հիմնական կառույցը ՀՀ Սփյուռքի նախարարությունն է: Ի՞նչ կարծիքներ եւ արձագանքներ է ստացել նախարարությունը նշված արձանագրությունների հրապարակումից հետո: Մեր այս հարցին ի պատասխան՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «Մենք որպես նախարարություն որեւէ առաջարկ չենք ստացել։ Բայց Սփյուռքում, իհարկե, կան տարբեր տեսակետներ, որոնց մասին մամուլում լինում են բազմաթիվ հաղորդագրություններ։ Դա ե՛ւ Հայկական բարեգործական ընդհանուր միության, ե՛ւ Ամերիկայի հայկական համագումարի, ե՛ւ Շառլ Ազնավուրի, եւ՛ դաշնակցության արձագանքներն են։ Բնական է, որ այս թեման դեռ երկար կքննարկվի հայկական աշխարհում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել