Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժ՝ Վրաստանում. զոհեր չկան

Սեպտեմբեր 09,2009 00:00

\"\"Երկուշաբթի լույս երեքշաբթի, 9 րոպեի տարբերությամբ, երկու անգամ 5,5-6,2 բալանոց երկրաշարժ է գրանցվել Վրաստանում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Օնիի շրջանում: Նախնական տեղեկություններով, զոհեր եւ ավերածություններ չկան: Այդ մասին «Reuter» գործակալությանն ասել է Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Իրակլի Կադագիձեն: «Ես կարող եմ հաստատել, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քութաիսիից 70 կմ հեռավորությամբ գտնվող Օնիի շրջանում: Առայժմ ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չունենք»,- ասել է Կադագիձեն: Օնիի բարձրլեռնային շրջանում վերջին 20 տարիների ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը, որը նաեւ տասնյակ մարդկանց կյանք էր խլել, տեղի էր ունեցել 1991-ին: Երեկ երկրաշարժի գոտի է այցելել Վրաստանի առաջին փոխվարչապետ, տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Տկեշելաշվիլին: «Lenta.ru»-ի մատուցմամբ, երկրաշարժի արդյունքում չնչին ավերածություններ են եղել հարակից Ռաչա-Լեչխումի եւ Քվեմո-Սվանեթի շրջաններում, մի քանի տներ վնասվել են Ջավախքում: Երկրաշարժը զգացվել է նաեւ Հարավային Օսեթիայում: Ցխինվալում կարճ ժամանակով դադարեցվել է էլեկտրամատակարարումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել