Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսներն ու ուկրաինացիները ընդհանուր հայտարարի չեն գալիս

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

\"\"Ուկրաինայի հետ ռուսական գազի շուրջ նոր պայմանագիր ստորագրելուց Ռուսաստանի հրաժարումը սպառնում է դեպի Եվրոպա գազի տարանցմանը: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահի Էներգետիկ անվտանգության միջազգային հարցերով ներկայացուցիչ Բոգդան Սոկոլեւսկին (նկարում): «Ռուսական կողմի հնարավոր հրաժարումը գազի տարիֆների փոփոխության առնչությամբ՝ լուրջ սպառնալիք է ստեղծում «Ուկրաինայի նավթոգազի» բնականոն գործունեության, հետեւաբար՝ նաեւ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի անխափան տարանցման ապահովման համար»,- հայտարարել է Սոկոլեւսկին: Նրա ասելով, հունվարի 19-ի պայմանագրերի եւ դրա առանձին դրույթների վերանայման արդյունքում Ուկրաինայի համար բացասական հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ուկրաինայի կառավարության ղեկավարության վրա, որը պետք է առավելագույն ջանքեր գործադրեր պայմանագրի կնքման ժամանակ իր սխալներն ու բացթողումները ուղղելու համար:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ավելի վաղ հայտարարել էր 2010թ. հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա տարանցիկ գազի սակագինը 60-70%-ով թանկացնելու իր կառավարության որոշման մասին, որին կտրականապես դեմ է պաշտոնական Մոսկվան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել