Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՄԻՏ ՆԵՈՆԱՑԻՍՏՆԵՐԸ

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

\"\"Գերմանացի նեոնացիստները օրենքով արգելված իրենց կարգախոսները փոխել են հապավումներով, ինչը թույլ է տալիս նրանց խուսափել իշխանությունների կողմից քրեական հետապնդումից: Associated Press-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է Գերմանիայի Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության՝ ԳՖՀ-ում էքստրեմիստական կազմակերպությունների ակտիվությանը հետեւող հատուկ ծառայությունների զեկույցում: Որոշ թվեր, որոնք կարող են նկարված լինել, օրինակ՝ հագուստի կամ պայուսակների վրա, դարձել են նեոնացիստների տարբերակող նշան, ինչը ծայրահեղ աջերին թույլ է տալիս առանց զգուշանալու բարձրաձայնել իրենց կարգախոսները: Այդպիսի տարբերակված թվեր են, օրինակ՝ 88 եւ 18.88-ը, որոնք, ըստ այբուբենի, համապատասխանում են գերմաներեն «Հ» տառին եւ համապատասխանաբար թարգմանվում են որպես՝ «Հայլ Հիտլեր»: Հապավումների թվում, որոնք ակտիվորեն կիրառում են նացիստները, էստրեմիզմի դեմ պայքարող գերմանացի սոցիալիստները մատնանշում են նաեւ «WAW» հապավումը, որը նեոնացիստները թարգմանում են որպես՝ «սպիտակ արիական դիմադրություն» եւ այլն: Ընդ որում, նեոնացիստները համապատասխան հապավումները կիրառում են նաեւ համացանցային ֆորումներում շփման դեպքերում: Այսուհանդերձ, Գերմանիայի իշխանությունները բավարար հիմքեր չունեն նեոնացիստներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ այդ թվերի կիրառումը նեոնացիստական խորհրդանիշների կիրառումն արգելող օրենքով նախատեսված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել