Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուշտի» չի՞ եղել

Սեպտեմբեր 09,2009 00:00

«Առավոտի» տեղեկություններով, Խ. Աբովյանի անվան տուն-թանգարանում օրերս վեճ է ծագել. տնօրեն Հովհաննես Զատիկյանը ցանկացել է բռունցքով հարվածել ֆոնդապահ Կարինեին, վերջինս վախից ուշաթափվել է, եւ շտապօգնության երկու մեքենա է եկել: Մեզ հետ հեռախոսազրույցում թանգարանի տնօրենն ասաց, որ ոչ մի վեճ էլ չի եղել, ինքն ընդամենն առաջարկել է սեպտեմբերի 3-ից աշխատանքից ազատված արդեն նախկին աշխատակցուհուն դուրս գալ սենյակից: Ինչ վերաբերում է «շտապօգնություն» կանչելուն, այս մասին էլ պարոն Զատիկյանը հեռախոսով փոխանցեց. «Ի՞նչ անենք, եկել է, ինքը գուցե ճնշման խնդիր ունի, վատացել է, շտապօգնություն է եկել: Եթե փողոցում էլ վատանա-ընկնի, էլի ե՞ս եմ մեղավոր լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել