Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկը, Հասմիկը, Սարոն

Սեպտեմբեր 09,2009 00:00

\"\" Մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն է \"\"նշանակվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, որը ժամանակին աշխատանքից ազատվեց էլեկտրիկների հետ զենքի օգտագործմամբ հակամշակութային «բանավեճ» ունենալու համար: Այժմ նա շինվերանորոգման աշխատանքներ է սկսել թանգարանում ու փորձում է տնօրենի՝ իր դերի մեջ մտնել, չնայած այն բանին, որ նախարարության mincult.am կայքում Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն դեռ շարունակում է մնալ Սարո Սարուխանյանը: Ինչ վերաբերում է ԱՕԿՍ-ի նախկին եւ Հովիկ Հովեյանի ներկա «շեֆին»՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, նրա անունն էլ վերջին շրջանում համառորեն շրջանառվում է այն «մասով», թե Վերահսկիչ պալատի բացահայտումներից հետո հնարավոր է աշխատանքից ազատվի եւ Ազգային օպերային թատրոնում զբաղեցնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

ï

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել