Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների ցուցահանդես՝ Իրանում

Սեպտեմբեր 09,2009 00:00

ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը մտադիր է հոկտեմբերի 20-27-ը Թեհրանում անցկացնել մամուլի եւ լրատվական գործակալությունների միջազգային 16-րդ ցուցահանդեսը՝ աշխարհի 50 երկրների մասնակցությամբ։ Ցուցահանդեսի անցկացման նպատակը նրանում մասնակցող լրատվամիջոցների ծանոթությունն է միմյանց հետ, լրատվամիջոցների միջեւ երկկողմ համագործակցության համաձայնագրերի միջոցով երկարաժամկետ հարաբերությունների հաստատումը, հրավիրված լրատվամիջոցների համախոհությունը տարածաշրջանային եւ համաշխարհային կարեւորագույն հարցերի վերաբերյալ եւ, հնարավորության դեպքում, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվամիջոցների միությունների ստեղծումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել