Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ՝ առաջատարի նկատմամբ

Սեպտեմբեր 09,2009 00:00

Չինաս տանում շարունակվող շախմատի կանանց աշխարհի թիմային 2-րդ առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը 3,5:0,5 հաշվով կարեւոր ու վստահ հաղթանակ տարավ առաջատարի՝ Լեհաստանի ընտրանու նկատմամբ:

Մրցակիցներին պարտության մատնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը ու Լիլիթ Գալոյանը, իսկ Նելլի Աղինյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի: Եվ չնայած մրցաշարային աղյուսակում լեհուհիները մնացին առաջին հորիզոնականում, իսկ մերոնք՝ յոթերորդում, Արսեն Եղիազարյանի սանուհիները վաստակած թիմային միավորներով հավասարվեցին աղյուսակում իրենցից մեկ աստիճան ավելի բարձր տեղ զբաղեցնող Չինաստանի երկրորդ հավաքականին եւ միայն անհատական միավորների միջեւ եղած տարբերությամբ չշրջանցեցին նրան:

Երեկ աշխարհի կանանց թիմային առաջնությունում միակ հանգստի օրն էր: Այսօր կայանալիք յոթերորդ տուրից առաջ, որում մեր աղջիկների մրցակիցը վերջին տեղում ընթացող վիետնամցիներն են, մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ուներ:

1. Լեհաստան 9,0 (13,0) միավոր

2. Ուկրաինա 7,0 (13,5)

3. Չինաստան-1 7,0 (13,5)

4. Վրաստան 7,0 (13,5)

5. Ռուսաստան 7,0 (13,5)

6. Չինաստան-2 6,0 (12,0)

7. Հայաստան 6,0 (11,0)

8. ԱՄՆ 5,0 (12,5)

9. Հնդկաստան 5,0 (10,5)

10. Վիետնամ 1,0 (7,5):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել