Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանը չընկճվեց

Սեպտեմբեր 09,2009 00:00

Բիլբաոյում մեկնարկած շախմատի «Grand Slam Masters Bilbao, 2009» մրցաշարի երկրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտության մատնեց առայժմ Ուկրաինայի մարզական դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Կարյակինին եւ վաստակած միավորներով բարձրացավ երկրորդ հորիզոնական: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը: Նրան անձնատուր եղավ Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա):

Երկու տուրից հետո միանձնյա առաջատարը Գրիշչուկն է՝ 6,0 միավոր: Արոնյանը երեք միավորով ընթանում է մաքուր երկրորդ տեղում, իսկ Կարյակինն ու Շիրովը իրենց անվան դիմաց գրանցել են 1,0-ական միավոր:

Երեկ երկու առաջատարները սեւերով խաղալու էին, համապատասխանաբար, Կարյակինի եւ Շիրովի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել