Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալներ պետք է որ լինեն

Սեպտեմբեր 09,2009 00:00

Իտալիայի Ֆերմո քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության տղաների չորս տարիքային խմբերում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող մրցելույթներ ունենալ: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 18 տարեկանների պայքարում Սամվել Տեր-Սահակյանը իսրայելցի Տամիր Նաբատիի հետ միասին 6,0 միավորով բաժանում էր 1-2-րդ տեղերը: Թե այս երկուսից ո՞վ կդառնա չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդ, կարող է պարզ դառնալ նրանց միջեւ այսօր կայանալիք պարտիայի ավարտից հետո: Այս տարիքային խմբում եզրափակիչ երկու տուրերում հաղթանակ տոնելու դեպքում խաղաքարերը կարող է խառնել նաեւ նրանցից մեկ միավոր պակաս վաստակած Հայկ Վարդանյանը:

Նույնպիսի անակնկալ մատուցելու հիանալի հնարավորություն ունեն նաեւ մեր 10 տարեկաններ Միքայել Մկրտչյանն ու Արման Պետրոսյանը: Այս երկու պատանիները վաստակել են 5,5-ական միավոր (առաջատարից կես միավոր պակաս) եւ ընթանում են, համապատասխանաբար, 2-րդ եւ 4-րդ տեղերում:

Եվրոպական մեդալների ռեալ հավակնորդ են Տիգրան Հարությունյանը (12 տարեկաններ), Վահե Բաղդասարյանը եւ Ռոբերտ Աղասարյանը (16 տարեկաններ): Նրանք բոլորն էլ ունեն 5,5 միավոր եւ առաջատարներին զիջում են մեկ քայլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել