Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Դանիելյանը 1/4 եզրափակչում է

Սեպտեմբեր 09,2009 00:00

Սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը թեւակոխում է վճռորոշ փուլ:

Միլանի ռինգում մեր հանրապետության ներկայացուցիչներից պայքարը շարունակում են երեք բռնցքամարտիկներ: Նրանցից 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, տանելով հերթական տպավորիչ հաղթանակը, 12:3 հաշվով առավելության հասավ Հարավաֆրիկյան Հանրապետությունից Լեբոգանգ Պիլանի նկատմամբ, մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է մոնղոլ Սերդումբա Պուրեվդորջի հետ: Եթե մեր բռնցքամարտիկը կարողանա հաղթահարել նաեւ այս արգելքը, իր համար կապահովի առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի ազգային հավաքականի մյուս երկու անդամները՝ 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը եւ Անդրանիկ Հակոբյանը ռինգ մտան երեկ ուշ գիշեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել