Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄՔ ԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 09,2009 00:00

Ուշադրությունը՝ դա մարդու ընդունակությունն է կենտրոնանալ որոշակի գործողությունների եւ առարկաների վրա, իսկ կամքն այդ ընդունակության հիմքն է: Որքան ուժեղ է ձեր կամքը, այնքան արդյունավետ է ձեր աշխատանքը, ուսումը եւ ցանկացած այլ գործողություն: Առաջարկված հարցերին պետք է պատասխանեք «այո» (2 միավոր), «չգիտեմ» (1 միավոր), «ոչ» (0 միավոր):

1. Ի վիճակի՞ եք, արդյոք, ավարտել այն աշխատանքը, որ ձեզ անհետաքրքիր է, անկախ նրանից, որ ժամանակն ու հանգամանքները թույլ են տալիս ցրվել ու նորից դրան վերադառնալ:

2. Եթե որեւէ տհաճ բան պետք է կատարեք, կարո՞ղ եք առանց որեւէ առանձնահատուկ ջանքերի հաղթահարել ներքին դիմադրողականությունը:

3. Եթե աշխատավայրում կամ կենցաղում կոնֆլիկտային իրավիճակում եք հայտնվում, կարո՞ղ եք իրավիճակին սթափ, առավելագույնս օբյեկտիվ վերաբերվել:

4. Եթե պետք է սննդակարգ պահպանեք, կարո՞ղ եք գայթակղությանը դիմանալ:

5. Կարո՞ղ եք ձեր մեջ ուժ գտնել եւ սովորականից շուտ վեր կենալ:

6. Կմնա՞ք դեպքի վայրում, որպեսզի վկայություններ տաք:

7. Նամակներին արա՞գ եք պատասխանում:

8. Եթե ինքնաթիռից կամ ատամնաբույժին այցելել վախենում եք, կկարողանա՞ք առանց հատուկ ջանքերի հաղթահարել այդ զգացումը եւ վերջին պահին մտադրությունը չփոխել:

9. Կխմե՞ք բժշկի նշանակած շատ տհաճ դեղը:

10. Տաքացած վիճակում տված խոստումը, անկախ նրանից, որ ձեզ բավական խնդիրներ կպատճառի, կկարողանա՞ք պահել, այլ խոսքերով՝ դուք խոսքի՞ մարդ եք:

11. Անծանոթ քաղաք առանց տատանման մեկնո՞ւմ եք:

12. Օրվա ռեժիմին խստորե՞ն եք հետեւում:

13. Որպես ընթերցող, գրադարաններին գրքերի պարտք ունեցողների նկատմամբ վա՞տ վերաբերմունք ունեք:

14. Ամենալավ հեռուստահաղորդումն անգամ ձեզ չի՞ ստիպի, որ կարեւոր աշխատանքը հետաձգեք:

15. Կարո՞ղ եք դադարեցնել վեճը եւ լռել, որքան էլ հակառակորդի խոսքերը վիրավորական լինեն:

Հաշվեք ստացված միավորները

Եթե հավաքել եք 0-12 միավոր, ապա ձեր կամքի ուժը այնքան էլ լավ վիճակում չէ: Դուք ուղղակի անում եք այն, ինչ հեշտ ու հետաքրքիր է: Պարտականություններին իմիջիայլոց եք վերաբերվում, ինչի հետեւանքով զանազան տհաճ վիճակներում եք հայտնվում: Հարցը ոչ միայն թույլ կամքի, այլ ինչ-որ տեղ՝ հոգեւոր ծուլության մեջ է: Աշխատեք ձեզ այս տեսանկյունից դիտել: Գուցե դա կօգնի ձեզ՝ շրջապատի նկատմամբ ունեցած վերաբերմունքում ու ձեր բնավորության մեջ ինչ-որ բան փոխել: Եթե դա հաջողվի, դրանից միայն կշահեք:

13-21 միավոր. միջին կամքի ուժ ունեք: Եթե արգելքների հանդիպեք, կսկսեք կատարել քայլեր՝ դրանք հաղթահարելու համար: Բայց եթե ավելի կարճ ճանապարհ հանդիպեք, անպայման կօգտվեք: Շատ ջանք չեք օգտագործում, բայց տված խոստումը կարողանում եք պահել: Կամավոր կերպով ձեզ վրա ավելորդ պարտականություններ չեք վերցնում: Դա իր բացասական ազդեցությունն է թողնում ղեկավարների հետ հարաբերություններում եւ շրջապատի կողմից ձեզ ոչ դրական բնութագիր է տրվում: Եթե ցանկանում եք կյանքում շատ բանի հասնել, մարզեք ձեր կամքը:

22-30 միավոր. կամքի ուժի հարցում ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Ձեզ կարելի է վստահել: Ձեզ չեն վախեցնում ոչ նոր հանձնարարությունները, ոչ հեռավոր ճանապարհորդությունները, որոնցից՝ մյուսները փախչում են: Կամքի ուժը լավ բան է, բայց անհրաժեշտ է նաեւ ունենալ այնպիսի որակներ, ինչպիսին է ճկունությունը, բարությունը, ներողամտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930