Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի «աղջկա կռիվ»

Սեպտեմբեր 16,2009 00:00

«Ա1+»-ի մատուցմամբ՝ երեկ ժամը 14-ի սահմաններում Երեւանի պետական համալսարանի ուսանողները ականատես էին, թե ինչպես են մի քանի ոստիկան շնչակտուր վազում մի խումբ տղաների հետեւից՝ գոռալով, որպեսզի կանգ առնեն: Պատճառը համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց Մայր բուհի եւ Տնտեսագիտական համալսարանի ուսանողների միջեւ սկսված ծեծկռտուքն էր: Ականատեսների խոսքով՝ մոտ 25 տղաների միջեւ կռիվը սկսվել է աղջկա պատճառով: «Կռվարարներին ցրելու համար համալսարանի պահպանության ծառայության աշխատակիցները ստիպված են եղել ահազանգել ոստիկանություն»,- «Ա1+»-ին ասել է ծառայության պետ Մարտին Աջարյանը: Սկզբում վազելով եկան բուհի տարածքում հսկողություն իրականացնող երկու ոստիկանները, մյուսները ժամանեցին ավելի ուշ: Նրանց տեսնելուն պես՝ տղաները փախան: Ոստիկաններին հաջողվեց կալանել նրանցից երկուսին, որոնք ոստիկանության մեքենայով հեռացվեցին համալսարանի տարածքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել