Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունների հետ հանդիպում են նաեւ Թուրքիայում

Սեպտեմբեր 16,2009 00:00

\"\"Երեկ Թուրքիայում մեկնարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քաղաքական քննարկումները, որոնք տեղի են ունենալու այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ թուրքական ընդդիմադիր, այդ թվում՝ նաեւ «Ժողովրդա-հանրապետական», «Բարգավաճում» եւ «Ժողովրդավարական ձախ» կուսակցությունների միջեւ:

«News.am»-ի մատուցմամբ, այս կուսակցությունները դեմ են թե՛ քրդական հարցի, թե՛ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եվ գտնում են, որ նախ պետք է հայկական ուժերը վերադարձնեն Ադրբեջանի «գրավյալ տարածքները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել