Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն Լիտվա կմեկնի իր հետնորդի հետ

Սեպտեմբեր 16,2009 00:00

\"\"Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լիտվայի ղեկավարությունից այդ երկիր այցելելու հրավեր է ստացել: Լուկաշենկոն այդ փաստը համարել է այդ երկրի իշխանությունների կողմից «արժանապատիվ դիրքորոշում», թեեւ այնքան է զարմացած այդ հրավերի առնչությամբ, որ իր վարչակազմին հանձնարարել է ճշտել՝ արդյո՞ք Վիլնյուսում իրեն իրոք սպասում են:

Հիշեցնենք, որ 2007թ. հունիսին Բելառուսի նախագահի ու ավելի քան 50 այլ բելառուս քաղաքական գործիչների եւ պետական ծառայողների մուտքը ԵՄ անդամ երկրներ, այդ թվում՝ Լիտվա, արգելվել էր. նրանք հայտարարվել էին «persona non grata»:

ԼՁԸՀ-ՁԸհհ-ը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում Լուկաշենկոն հանդիպելու է Լիտվայի նախագահ Դալեյ Գրիբաուսկայտեի հետ, ապա մասնակցելու է «Բելառուս ԷՔՍՊՕ-2009» բելառուսական ցուցահանդեսին, նաեւ ճառով հանդես է գալու բելառուսա-լիտվական ֆորումում:

Ի դեպ, Բելառուսի «բատկան» Լիտվա կատարելիք այցի ընթացքում իր հետ տանելու է նաեւ արտամուսնական կապերի արդյունքում ունեցած հինգամյա որդուն՝ Նիկոլային, որին Լուկաշենկոն, իր ասելով, պատրաստում է որպես իր հետնորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել