Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԲԻՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Սեպտեմբեր 24,2009 00:00

Անտվերպենում մեկնարկած շախմատի 15-րդ կարգի «InventiChess 2009» միջազգային մրցաշարի հինգերորդ տուրում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը: Նա հինգերորդ տուրում պարտության մատնեց Անգլիայի ներկայացուցիչ Դեւիդ Հաուելին եւ արդեն 3,0 միավորով սլովենուհի Աննա Մուզիչուկի հետ միասին բաժանում է 3-4-րդ հորիզոնականները: Գաբրիել Սարգսյանից առաջ են միանձնյա առաջատար Էմիլ Սուտովսկին (Իսրայել)՝ 4,0 միավոր եւ Էտյեն Բակրոն (Ֆրանսիա)՝ 3,5:

Վեցերորդ տուրում Գաբրիելը խաղում է հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել