Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես փոխել վատ տրամադրությունը

Սեպտեմբեր 24,2009 00:00

1. Ֆիզիկական վարժություններ: Սրանց ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում կենսաքիմիական տարբեր փոփոխություններ, որոնք բարերար են ազդում մարդու հոգեվիճակի վրա: Սակայն, սիրելի կանայք, ֆիզիկական վարժությունը մի համեմատեք տան աշխատանքի հետ (լվացք, արդուկ…): Արագ քայլքը, վազքը, լողը խթանում են սրտի աշխատանքը, արյան շրջանառությունը եւ հարստացնում օրգանիզմը թթվածնով:
2. Երաժշտություն: Խորհուրդ է տրվում սկզբում լսել այնպիսի մեղեդի, որը համապատասխանում է ձեր տրամադրությանը, ապա աստիճանաբար փոխել երաժշտությունը, որպեսզի տրամադրությունն էլ փոխվի դեպի լավը:
3. Սնունդ: Այն մթերքները, որոնք պարունակում են ածխաջրեր, համարվում են «հանգստացնող» սնունդ: Դրանք խթանում են սերոտոնինի գոյացումը գլխուղեղի բջիջներում, որն էլ օգնում է մեր օրգանիզմի եւ լարվածության թուլացմանը: Ի դեպ, սուրճի մեծ չափաբաժինը հանգեցնում է դեպրեսիայի ուժեղացման, տագնապի, գրգռվածության:
4. Գույն: Սեւ, մուգ-կապույտ գույները առաջ են բերում թախիծ: Կարմիր գույնը՝ լարվածություն: Հանգստանալու համար նայեք չեզոք գույնի: Ընտրեք ջերմ ու բաց գույնի հագուստներ ու առարկաներ:
5. Լույս: Ովքեր տառապում են ձմեռային դեպրեսիայից, խորհուրդ է տրվում օրը 2-3 ժամ մնալ ուժեղ արհեստական լուսավորության պայմաններում, եւ տրամադրությունը կբարձրանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել