Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքի մատներն ու մեր առողջությունը

Սեպտեմբեր 24,2009 00:00

20-րդ դարի 70-ական թվականներին խորհրդային գիտնականներ Վիլխովերը եւ Կուշնիրը իրենց հետազոտություններով եկան այն եզրակացության, որ մեր ձեռքի մատներից  յուրաքանչյուրը կապված է օրգանիզմի որեւէ ներքին օրգանի հետ: Բութ մատը՝ գլխուղեղի, ցուցամատը՝ ստամոքսի, միջնամատը՝ աղիների, մատնեմատը՝ լյարդի, իսկ ճկույթը՝ սրտի հետ: Եթե այս մատներից որեւէ մեկն ունի կամ էլ ունենում է խիստ անսովոր զգայնություն, դա ազդանշան է, որ տվյալ մատի հետ կապված օրգանում կա հիվանդագին վիճակ: Առաջին օգնությունը  մատի մերսումն է: Մյուս ձեռքի բթամատով եւ ցուցամատով թեթեւակի սեղմելով տվյալ մատը՝ սկսած եղունգից դեպի մատի հիմքը եւ հակառակը, ակտիվանում է տվյալ օրգանի աշխատանքը: Բութ մատի եւ ցուցամատի մերսումը թեթեւացնում է սկսվող գլխացավը:
Միջնամատի մերսումը օգնում է նյարդային լարվածության եւ դեպրեսիայի ժամանակ: Նույնիսկ ձեռքի ափերի թեթեւակի շփումը վերացնում է գրգռվածությունը: Մագնիսական «փոթորիկների» եւ եղանակի կտրուկ փոփոխության ժամանակ մերսեք ձեր մատնեմատը: Ճկույթ մատի մերսումը լավացնում է սրտի աշխատանքը: Վերջինս  աշխատում է ռիթմիկ: Ընդհանրապես, սովորություն դարձրեք առավոտյան արթնանալուց հետո եւ քնից առաջ մերսել մատները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել