Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոյանը ռեւանշ վերցրեց Բայրամովից

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ռոման Ամոյանը Դանիայի Հերնինգ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում երեկ եզրափակիչում միավորներով զիջելով իրանցի Համիդ Սորիանին՝ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Սա արդեն չորրորդ օրը շարունակվող մրցաշարում մեր երկրի հաշվարկում գրանցված առաջին մեդալն է:

Ռոմանն ընդհանուր առմամբ Հերնինգի մրցագորգում անցկացրեց հինգ գոտեմարտ, որոնցից չորսում պարտության մատնեց մրցակիցներին: Հայաստանցի մարզիկին անձնատուր եղան եգիպտոսցի Հասան Մոստաֆան, կորեացի Ժին-Գի Չոյը, ռումինացի Վիրգիլ Մունտիանուն: Սակայն Ամոյանի ամենամեծ նվաճումը եղավ Ադրբեջանի ներկայացուցիչ, Պեկինի օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ռովշան Բայրամովի նկատմամբ տարած հաղթանակը, որին մեր ըմբիշը մինչ այդ մրցագորգում հանդիպել էր չորս անգամ ու բոլորում էլ զիջել: Այնպես որ, Ռոման Ամոյանը վերջապես կարողացավ ռեւանշ վերցնել Բայրամովից՝ վերջինիս հարկադրելով պատվո պատվանդանին կանգնել իրենից ցածր աստիճանին:

Այսօր մեր հանրապետությունից պայքարի մեջ ներգրավվելու են Արտակ Հարությունյանը՝ 60 կգ, Արթուր Շահինյանը՝ 84, եւ Արման Գեղամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել