Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծուջարդ՝ սպորտի անվան տակ

Սեպտեմբեր 26,2009 00:00

\"\"
\"\"
\"\"\"\"
\"\"\"\"

Մարդն իր բնույթով որքան հետաքրքիր, այնքան էլ անհասկանալի արարած է, որը նույն երեւույթների հանդեպ միանգամայն հակասական վերաբերմունք ունի:

Օրինակ, որպես կանոն, նորմալ մարդը դեմ է ցանկացած բռնության ու ֆիզիկապես չի տանում դաժանությունը, իսկ արյուն տեսնելիս անգամ ուշաթափ է լինում: Մյուս կողմից՝ այդ նույն մարդ արարածը նաեւ արյան, ծեծուջարդի անդիմադրելի պահանջ ունի ու դաժանություն տեսնելու համար պատրաստ է կլորիկ գումարներ վճարել:

Ըստ երեւույթին հենց դա է որոշ մարզաձեւերի (՞), ասենք՝ մարտեր առանց կանոնների, ի հայտ գալու պատճառը: Ժամանակին աչքից հեռու՝ խուլ թաղամասերում կամ հեռավոր փակ տարածքներում անլեգալ կերպով փողոցային կռիվներ էին կազմակերպվում, որին ներկա գտնվելու իրավունք ունեին միայն «ընտրյալները», նրանք, ովքեր լուրջ խաղադրույքներ կատարելով՝ դրանց կազմակերպիչներին հսկայական եկամուտներ էին ապահովում: Հետո, աստիճանաբար, այդ մարտերը բերվեցին օրինական դաշտ, մշակվեցին որոշակի կանոններ: Հիմա յուրաքանչյուր ոք կարող է տոմս գնել ու արդեն մեծ դահլիճներում կամ հեռուստաէկրանի առջեւ հարմարավետ տեղավորվելով՝ «վայելել միմյանց մռութ ջարդելու հաճույքը»:

«cagepotato.com»-ն իր կայքում նման մենամարտերից լուսանկարների հարուստ հավաքածու է տեղադրել՝ «Տանձ դեմքեր» խորագրով, որոնցից ընտրել ենք «ամենաանմեղները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել