Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 30,2009 00:00

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Սյունիքի մարզում՝ Կապանի Երկաթուղայինների փողոցի 1ա շենքի թիվ 4 բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է Ռ. Ավանեսյանին պատկանող բնակարանի ննջասենյակը: Երեկ, ժամը 04.20-ին, հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում՝ Կապանի Հալիձոր թաղամասի թիվ 10 շենքի բակում: Այրվել է Ա. Մելքոնյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 30 ՏՍ 800 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչը:

Մեկ այլ հրդեհ էլ բռնկվել էր Երեւանի Գ. Լուսավորիչ փողոցի թիվ 12 շենքի բակում:

Ըստ նախնական տվյալների` այրվել է ոչ բնակելի երկհարկանի շենքի 2-րդ հարկի հատակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել