Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ -2

Սեպտեմբեր 30,2009 00:00

Հոկտեմբերի 15-19-ը Երեւանում կկայանա Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Այդ առիթով Հայաստան կժամանեն մշակույթի անվանի գործիչներ՝ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌԴ ժողովրդական գործիչ, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն եւ վարչության նախագահ Կարեն Շահնազարովը, Երեխաների եւ պատանիների համար կինոյի եւ հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, ՌԴ եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մեդվեդեւը, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նատալյա Բելոխվոստիկովան, ՈԴ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Լեւոն Օգանեզովը, եւ այլք: Փառատոնի շրջանակում կներկայացվի 65 ֆիլմ՝ 27 երկրից: Նախատեսված են հոբելյանական միջոցառումներ եւ հանդիպումներ արվեստի հայաստանյան գործիչների հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել