Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱՊԱՀԱԿԱՆ ԷԻՆ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Այս կապակցությամբ Կոնգրեսից մեկնաբանություն ստանալու «Առավոտի» խնդրանքին ի պատասխան, Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեզ փոխանցեց հետեւյալը. «Քանի որ «Ժառանգության» հետ խոսակցությունները խորհրդապահական են եղել, մենք նպատակահարմար չենք համարում մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը: Հարկ ենք համարում միայն նշել, որ նրա խոսքերում անճշտություններ կան, եւ պարոն Հովհաննիսյանը չի հաղորդում պատկերն ամբողջությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել