Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՐՁ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Երեկ Սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ Շառլ Ազնավուրը (Փարիզ), Արթուր Չիլինգարովը (Մոսկվա), Էդուարդո Էռնեկյանը (Բուենոս Այրես), Հրայր Հովնանյանը (Վաշինգտոն), Ժան Ժանսեմը (Փարիզ), Արմեն Ջիգարխանյանը (Մոսկվա), Վաչե Մանուկյանը (Լոնդոն), Պերճ Սեդրակյանը (Նյու Յորք), Սերժ Չուրուկը (Փարիզ), Ալեն Թերզյանը (Փարիզ), Ռուբեն Վարդանյանը (Մոսկվա) դիմել են համայն հայությանը հետեւյալ ուղերձով. «Հայաստանի նախագահի կողմից անցած տարվա սեպտեմբերին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հնարավորությունների դուռ բացեց: Այն արժանացավ ողջ միջազգային հանրության ուշադրությանն ու աջակցությանը: Ակնհայտ է, որ այս գործընթացը չի նշանակում, որ պետք է մոռանալ անցյալը եւ հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստն ու դրա ճանաչման կարեւորությունը: Առաջնորդվելով հայրենիքի եւ գալիք սերունդների ապագայի առջեւ բարձր պատասխանատվության զգացումով՝ Հայաստանի ղեկավարությունն այսօր գործում է իմաստորեն եւ խիզախությամբ՝ հանուն առանց նախապայմանների երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ Հայաստանի եւ Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին հորդորելով բոլոր հնարավոր միջոցներով աջակցել այս գործընթացին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել