Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Հոկտեմբեր 10,2009 00:00

Մինչ ՀՅԴ երթի մասնակիցները կհասնեին Բաղրամյան պողոտա՝ նախագահի նստավայրի դիմաց արդեն սպասում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը՝ պատրաստվելով դիմավորել նրանց. «Եթե պահանջներ լինեն՝ կլսենք, եթե գրավոր պահանջներ լինեն՝ կփոխանցենք»: Կարեն Կարապետյանն «Առավոտին» ասաց, որ նորմալ է վերաբերվում այս գործողություններին. «Ցանկացած կառույց, այդ թվում՝ քաղաքական, իր դիրքորոշումը պիտի արտահայտի այս գործընթացի վերաբերյալ: Դրական թե բացասական՝ երկուսն էլ, կարծում եմ, նորմալ են՝ մեր հասարակության մեջ այդ երկու մոտեցումն էլ կա: Եվ դա հնարավորություն է տալիս, որ բանակցային գործընթացի ընթացքում ՀՀ նախագահը նաեւ հաշվի առնի այդ բոլոր առաջարկներն ու մոտեցումները: Արձանագրությունների ստորագրումը պայմանականորեն կարելի է համարել մի փուլ, որից հետո սկսվելու է ավելի բարդ ու հետեւողական աշխատանքի փուլը: Այս առումով խիստ կարեւոր է հանրության միասնությունը՝ անկախ նրանից, իշխանամե՞տ խոսք կհնչի, թե՞ ընդդիմադիր: Հանձին Թուրքիայի՝ մենք գործ ունենք շատ փորձառու մի պետության հետ, որը երկար ճանապարհ է անցել: Եվ մենք պետք է հետեւողական աշխատանք տանենք, որպեսզի հարաբերություններում հնարավոր բոլոր խութերի վերաբերյալ մեր մոտեցումները հստակ լինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել