Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՐԵԼ $500 ՄԻԼԻՈՆԸ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Այս տարվա մայիսին Ռուսաստանից Հայաստանին տրամադրված $500 միլիոնի չափով վարկը երկար ժամանակ լուրջ քննարկումների թեմա էր դարձել: Որոշ տնտեսագետներ եւ քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ վարկի տոկոսադրույքը այնքան բարձր է, որ դժվար թե մեր երկիրը կարողանա դրա տակից դուրս գալ: Բացի այդ, նրանց անհանգստացնում էր նաեւ այն, որ կառավարությունը բացահայտ կերպով չի հրապարակում, թե վարկի գումարի որ մասը ինչ նպատակով է ծախսվելու: Երեկ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը լրագրողներին ներկայացրեց, թե ում է բաժին հասել կամ հասնելու $500 միլիոնը (185 մլրդ դրամ): Նրա տեղեկացմամբ, այդ գումարից 57 մլրդ դրամը արդեն տրվել է Սպիտակի երկրաշարժի գոտու վերականգնման համար, ինչպես նաեւ՝ հատկացվել է տնտեսվարողներին: Նախարարը նշեց, որ եւս 110 մլրդ դրամ՝ ԿԲ-ի, ՓՄՁ զարգացման կենտրոնի եւ պետության կողմից, կուղղորդվի ազգային տնտեսության զարգացմանը: Իսկ թե կոնկրետ ինչ կերպ է այդ գումարը նպաստելու մեր տնտեսության բարգավաճմանը, Տ. Դավթյանը չմասնավորեցրեց: Նախարարը հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ՝ կխթանվի տեղական արտադրությունը, քանի որ «մեր արտահանողների համար կբացվի ճանապարհ դեպի Թուրքիայի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի շուկաներ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել