Հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես՝ սահմանի հնարավոր բացման վերաբերյալ երեկ ասուլիսում իր տեսակետն է հայտնել Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նրա կարծիքով, թուրքերի հետ շփումը ընդհանուր առմամբ չի կարելի մեզ համար համարել դրական, քանի որ «նրանք մեզանից զարգացած են բոլոր առումներով». «Թուրքական միջին գործարարը շատ ավելի գրագետ եւ շատ ավելի զարգացած է, քան Հայաստանինը»:
Տնտեսագետի կարծիքով, սահմանի բացումը կունենա նաեւ դրական ազդեցություն, բայց այդ դրականն էլ ամեն ինչ կարող է խառնել իրար. «Կէժանանան տեղական արտադրության ապրանքները, բայց Հայաստանի օլիգարխացված տնտեսությունը կբախվի թուրքական ոչ օլիգարխացված մասնավոր հատվածին, որը Թուրքիայի թիվ մեկ առավելությունն է»: Ըստ Հ. Բագրատյանի, Թուրքիայի առավելությունները ակնհայտ են բոլոր առումներով. «Մենք չունենք մասնավոր ձեռներեց, որը կարող է Թուրքիայի հետ քյալլա տալ»։ Նրա համոզմամբ, թուրքերը կօգտվեն այն հանգամանքից, որ Հայաստանում տնտեսությունը կենտրոնացած է «մի 10 մարդու ձեռքում», եւ կսկսեն մեր շուկայում աշխատել հենց այդ օլիգարխների միջոցով:


















































