Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎ՝ ԸՆԴԴԵՄ ԾԽԻ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, Սարյանի արձանի մոտից մեկնարկելու է հեծանվարշավ՝ ընդդեմ ծխի, հանուն մաքուր օդի: Հեծանվարշավի մասնակիցները կշրջեն Երեւանի կենտրոնական փողոցներով՝ բերանները դիմակներով կապած:

Այս մասին հայտնում է Panorama.am-ը: Ակցիայի շրջանակներում թերթիկներ կբաժանվեն անցորդներին, ոստիկաններին եւ վարորդներին: Ինչպես նշել է ակցիայի կազմակերպիչ, բնապահպան Սամվել Հովհաննիսյանը, ծխելու դեմ պայքարի օրը իրենք՝ առողջ կենսակերպի հետեւորդները, չէին կարող անտարբեր մնալ եւ չարձագանքել այս «ծխացված խնդրին»: Միայն Հայաստանում ծխախոտամոլությունից տարեկան 3000 մարդ է մահանում, ինչը մոտ 3 անգամ գերազանցում է թունավորումներից կամ դժբախտ պատահարներից գրանցված մահացությունների թիվը:

Հարկ է նշել, որ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդությունների մահացու ելքը չի շրջանցում նաեւ պասիվ ծխողների շրջանակը, այդ թվում նաեւ՝ երեխաների:

Նշենք, որ հեծանվարշավի կազմակերպիչները հանդես են գալիս նաեւ պահանջով՝ խստացնել հսկողությունը 2005թ. մարտի 1-ին ընդունված, բայց չգործող ՀՀ օրենքի կատարման նկատմամբ: Նրանք պահանջում են վարչական տույժի ենթարկել ինչպես քաղաքային տրանսպորտում, այնպես էլ բոլոր փակ հաստատություններում ծխողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել